Ախալքալաքում դպրոցի շրջանավարտների մոտ 37% -ը քննությունները չի հաղթահարել


00:30 , 13 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ախալքալաքի շրջանում այս տարի կա 509 շրջանավարտ, որոնցից 187-ը չեն կարողացել հանձնել քննությունները:

Jnews-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Ախալքալաքի շրջանում ավարտական քննություններին մասնակցել է 802 շրջանավարտ, այդ թվում են նաև անցած տարիներին կտրվածները: Նրանցից 384-ը կտրվել է:

Ախալքալաքի շրջանում այս տարի, ըստ Ռեսուրս կենտրոնի տեղեկատվության, ամենից շատ կտրվել են մաթեմատիկայից: Ախալքալաքի շրջանի Կրթության Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը համարում է, որ քննությունների այս տարվա ընդհանուր արդյունքներն ավելի լավ են նախորդ տարվա համեմատ:

Շրջանավարտներից մեկը պատմել է, որ քնությունները չի կարողացել հանձնել երեք առարկաներից՝ վրացերեն, մաթեմատիկա և քիմիա: Պատճառը, ըստ նրա, այն է, որ դպրոցում լավ չի սովորել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։