ՀՀ նախագահի հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել


22:50 , 12 հունիս, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վրեժ Արզումանյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից:

Արմեն Սարգսյանի երկու այլ հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնում են նշանակվել Արզուման Հարությունյանը և Արամ Հակոբյանը: