Գիտնականները ստեղծել են կատարյալ կնոջ կերպարը և վախեցել են


00:00 , 13 հունիս, 2018

Բրիսթոլի համալսարանի անատոմիայի և անտրոպոլոգիայի պրոֆեսոր Էլիս Ռոբերթսը ստեղծել է ապագայի կնոջ «իդեալական» մոդելը՝ անտեսելով մարդկության էվոլյուցիոն գործընթացները։ Այս մասին նա հայտնել է Daily Mail պարբերականին։

Նրա կարծիքով՝ մարդու կատարելագործման հասնելուն խանգարում է ուլտրամանուշակագույն ճառագայթից տառապող մաշկը։ Ավելի հարմար կլիներ գորտի մաշկի կիրառումը։ Թերություն է համարվում նաև մարդու շնչառական համակարգը։

Հետազոտողն օգտագործել է չղջիկների ականջները և կենգուրուի պարկը՝ սերունդ կրելու համար։ Ոտքերը Ռոբերթսը փոխարինել է թռչնի ոտքերով՝ նշելով, որ այդ դեպքում արագանում է վազքը։

«Երբ տեսա իմ գիտափորձի 3D մոդելը, բղավեցի»,-հիշում է պրոֆեսորը։