Տղամարդը գեղեցկուհու է վերածվել և հեռացրել է պորտը՝ տիկնիկի նմանվելու համար (Photo)


21:45 , 12 հունիս, 2018

Վիրաբույժը փորի վրա կտրվածք է արել և ձգել մաշկը, որ պորտը չերևա և տիկնիկի նման լինի։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Պլաստիկ միջամտությունների շնորհիվ տրանսգենդերը ձգտում է նմանվել իր իդեալին՝ Bratz տիկնիկին։

Նա ամբողջովին փոփոխել է դիմագծերը և հեռացրել է մարմնի մազերը։ Ընդհանուր առմամբ, կերպարանափոխման վրա նա գրեթե 80 հազար դոլար է ծախսել։ Վերջին վիրահատությունը պորտի հեռացումն է եղել։

«Ինձ թվում է, որ այս կերպ ես Աստծուն ավելի մոտ եմ լինում, քանի որ նմանվել եմ Ադամին և Եվային»,– պատմել է Ջոլինը։ Ջոլինը հանդիպել է տղամարդկանց հետ, բայց հասկացել է, որ իրեն կանայք են դուր գալիս, այդ պատճառով էլ սեռական օրգանները որոշել է չփոփոխել։

Ծանոթանալիս նա ճշմարտությունն է պատմում։ Տրանսգենդերը չի վիրավորվում, երբ մերժում է ստանում, կամ երբ իրեն վիրավորում են։ «Ես միշտ 100% ինձ վրա վստահ եմ։ Եթե ես ինչ-որ մեկին դուր չեմ գալիս, ապա դա նրա բաց թողած հնարավորությունն է, ոչ թե իմը»,– ասում է Ջոլինը։