Չինաստանում թռչնի գլուխ ունեցող ձուկ են բռնել


20:00 , 12 հունիս, 2018

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Չինաստանում բռնված տարօրինակ ձուկ է ցուցադրվում: Կենդանուն որսացել է տեղի ձկնորսը՝ Գայան քաղաքից: Այդ մասին գրում է The Mirror-ը:

Տեսանյութում երևում է գետնին պառկած ձուկ, որի գլուխը ավելի շատ աղավնու գլուխ է հիշեցնում: Ամենայն հավանականությամբ՝ կենդանին Սպիտակ ամուր կոչվող ցեղատեսակի մուտացիայի ենթարկված ձուկ է:

Յուրահատուկ կենդանուն հնարավոր չէ ուսումնասիրել, քանի որ ձկնորսը խղճացել է նրան և բաց թողել գետի մեջ: