Վարչապետ. ՀՔԾ քննիչների աշխատասենյակում ՀՀ որևէ պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի


20:00 , 12 հունիս, 2018

Panarmenian.net-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով աշխատակիցներին ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:

«Դա պայմանավորված է նրանով, որ հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդ պաշտոնյաների հետ», - հավելել է վարչապետը:

Նա նշել է, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում պետք է լինի միայն ՀՀ զինանշանը և դրոշը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։