Նորընտիր նախարարներն ինչպե՞ս կարող են համոզել, որ արդարությունը գործում է


18:24 , 12 հունիս, 2018

«Գրեթե բոլոր մարդիկ կարող են դիմակայել ձախորդություններին, սակայն, եթե ցանկանում եք պարզել մարդու բնավորությունը, իշխանություն տվեք նրան»։
Ա.Լինքոլն

Աբրահամ Լինքոլնի այս խոսքերը հիշեցի, երբ վերջին օրերին համացանցում ծանոթացա Գոռավան գյուղի դեպքերին, ըստ որի՝ իշխանության գլուխ անցած նորանշանակ գյուղապետը (ցավոք, անունը և ազգանունը չի տպավորվել), շուրջ 15 տարի (մի փոքր համեստորեն գրեմ) թալանել է գյուղը: Իսկ հիմա մեր նորընտիր նախարարներն ինչպե՞ս կարող են համոզել, որ արդարությունը գործում է: Նույն մարդուն շնորհել իշխանությունը և նշանակել գյուղի դեմք՝ բնականաբար անարդար է: Վարչապետը նստեց, ու բոլորս վստահում ենք նրան՝ մտածելով չի լինի ցայտուն անարդարություն: Բայց...
Բնակչությամբ քիչ գյուղում ցույցի ելած մարդիկ իրենց բողոքը ցանկանում են հասցնել հասցեատերերին` մեր այն նախարարներին, ովքեր զբաղվում են նման խնդիրներով, և դուրս են եկել նորից ցույցի: Մի՛ անտեսեք այս խնդիրը, և մի՛ նմանվեք նախկին իշխանազուն այրերին: Ժողովուրդն արդեն գիտի ձևը պայքարի և չի՛ հանդուրժի կաշառք տվող կամ վերցնող ոչ մի պետական մարմնի:

Հարգանքով` Արփինե Գյուրջինյան