«Տղաս իմաստավորեց կյանքս». Նարեկ Բավեյանը նշում է որդու՝ Մարկի 2-ամյակը


18:30 , 12 հունիս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Նարեկ Բավեյանի և Քրիստինա Սարգսյանի որդին՝ Մարկը, այսօր դարձավ 2 տարեկան: Ծնողները ջանք չեն խնայել իրենց առաջնեկի ծննդյան օրը հնարավորինս գեղեցիկ ու տարբերվող դարձնելու համար: Նարեկը Tert.am Life-ին տրամադրել է այսօրվա լուսանկարներն ու պատմել, թե ինչպես են նշել որդու ծննդյան օրն ու ինչ նվերներ են մատուցել նրան:

Ծնողները փոքրիկին նվեր ընտրելու հարցում երկար չեն մտածել: Նարեկն ասաց, որ Մարկի համար նոր հագուստներ, խաղալիքներ են գնել, վաղ առավոտից էլ նրա համար տոնական մթնոլորտ են ապահովել:

«Այսօր առավոտից միասին ենք: Ցերեկը քնից արթնացել է, գնացել ենք խաղահրապարակ, մանկական ժամանցի վայրեր, երեկոյան կհավաքվենք տանը: Ամենամտերիմ մարդկանց, տատիկ–պապիկների հետ փոքրիկ ընտանեկան խնջույք ենք անելու,- ասաց Նարեկը և ավելացրեց, որ չնայած փոքր տարիքին՝ որդին, կարծես,  հասկանում է, որ այսօր իր ծննդյան օրն է,- Առավոտից շատ բարձր տրամադրություն ունի, ոգևորված է, անընդհատ ժպտում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։