Բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում Սիրիայում


13:30 , 12 հունիս, 2018
Բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում Սիրիայում: Կարծես արդեն անթաքույց խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել ասադամետ ճամբարի բոլոր հիմնական դերակատարների միջև միաժամանակ՝ Սիրիա-Ռուսաստան, Իրան-Ռուսաստան, Հիզբալլահ Ռուսաստան, Իրան-Սիրիա հարաբերություններում: Պատճառը, բնականաբար, ազդեցության գոտիների, ինչպես նաև տարաբնույթ շահերի բախումն է: