Թրամփը պատմություն է կերտում


09:24 , 12 հունիս, 2018
Պատմության մեջ առաջին անգամ հանդիպում են ԱՄՆ գործող նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ ԱՄՆ ամենատարեց նախագահն ու ՀԿ ամենաերիտասարդ առաջնորդը։ Սա լրջագույն նախապայմաններ է ստեղծում տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և խաղաղության համար։ Դեռևս մեկ ամիս առաջ կանխատեսել էի, որ հանդիպումը տեղի է ունենալու՝ չնայած Թրամփի հայտարարությանը գագաթնաժողովը չեղարկելու վերաբերյալ։