Ինչպե՞ս է երիտասարդն այրվել գրպանում մարտկոցի պայթյունից հետո


00:20 , 12 հունիս, 2018

Մարոկկոյի առևտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել դեպք, որը տեսաձայնագրել են այցելուները:

Բանն այն է, որ երիտասարդի գրպանում սարքի լիցքավորման արտաքին մարտկոցն էր, որը պայթել է: Շփոթահար այցելուները և հաստատության աշխատակիցները խուճապահար վազել են փնտրելու կրակմարիչը: Որոշ ժամանակ անց կրակը հաջողվել է մարել, թեև երիտասարդի հագուստը գրեթե ամբողջովին այրվել էր:

Դեպքի վայր են ժամանել բժիշկները, ովքեր տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Երիտասարդի վիճակը ծանր է: