Կայծակնային ռեակցիան ֆուտբոլիստին YouTube-ի աստղ է դարձրել (Video)


18:45 , 11 հունիս, 2018

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Միխալ Պազդանի ռեակցիան փրկել է նրանից հարցազրույց վերցնող լրագրողուհուն վնասվածքներից։

Պուրակներից մեկում զրույցի ժամանակ աղջկա վրա է ընկել լուսավորման սարքավորումը։ 30-ամյա կրակովցին հասցրել է հենց այդ պահին արձագանքել և ոտքի հարվածով հետ է մղել այն։

Լրագրողուհին չի տուժել և, շնորհակալություն հայտնելով մարզիկին, շարունակել է հարցազրույցը։