Հիմնադրամ փակելով խնդիր չես լուծի


15:23 , 11 հունիս, 2018

Հիշո՞ւմ եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել «Երևան» հիմնադրամին մեզ անհրաժետ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:

Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Հ.Գ. Դատարանին նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը, մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի: