ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ նախատեսված չէ. Արման Եղոյան


15:10 , 11 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ, Aysor.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշեց Ա.Եղոյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։