Այն, ինչ հանեցին այս սատկած կետի ստամոքսից, ուղղակի սարսափելի էր (Photo)


13:33 , 11 հունիս, 2018

Թայլանդում սատկել է այն կետը, որին մի քանի օր առաջ հայտնաբերել էին ափամերձ հատվածում և որին մասնագետները փորձում էին փրկել։ Հերձումը ցույց տվեց, որ մահվան պատճառ է հանդիսացել 8 կգ տարատեսակ պլաստիկե իրերի (այդ թվում՝ 80 տոպրակ) կուտակումը ստամոքսում։ Հավանաբար կաթնասունը տոպրակներն ընկալել է որպես կեր՝ մեդուզա կամ կակղամորթ, ու կուլ տվել դրանք։