Նեթանյահուն խոստացել է միլիոնավոր իրանցիների փրկել երաշտից


13:10 , 11 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է պարսկերեն թարգմանել ջրօգտագործման առաջատար տեխնոլոգիաները և դրանք համացանցում տեղադրել, ինչը կօգնի միլիոնավոր իրանցիների հաղթահարել երաշտը և խուսափել սովից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

 «Իրանական ռեժիմը գոռում է `«Մահ Իսրայելին»: Իսրայելը ի պաստախան ասում է `«Կյանք Իրանի ժողովրդին: Այն չպետք է միայնակ դիմակայի դաժան ռեժիմին: Մենք ձեզ հետ ենք»,-ասել է նա իր խոսքում: