Թուրքիայի նախագահ Էրդողանը կատաղած է


11:26 , 11 հունիս, 2018
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեյի հրավիրած նախընտրական հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցները վանկարկել են՝ «Էրդողանը գող է»: Էրդողանը խիստ քննադատել է Ինջեյին, սակայն նրան նույն կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու նման չի կարող կանչել պատասխանատվություն և ենթարկել 185 000 թուրքական լիրայի տույժի երկրի նախագահին վիրավորելու համար: Չի կարող դա անել, քանի որ Ինջեն հարթակից չի վանկարկել և զերծ է մնացել որևէ բան ասելուց: