Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է Փհենյան՝ բանակցությունները շարունակելու համար. լրատվամիջոցներ


13:40 , 11 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է  Փհենյան՝ Սինգապուրում մեկնարկող գագաթնաժողովի երկրորդ փուլն անցկացնելու համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում է հարավկորեական «Չունան Իլբո» լրատվամիջոցը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Հայտնի է, որ հրավերը եղել է նամակում, որը Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը հունիսի մեկին փոխանցել է Թրամփին:

Աղբյուրը մանրամասնել է, որ Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները պատրաստ են բանակցությունները շարունակել բարձրագույն մակարդակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։