Պատերազմը նրանց չկոտրեց, էս մի քանի պնակալեզներն են ուզում կոտրել


19:50 , 13 մայիս, 2013

Որոշել էի էսօր այցելել նստացույց հայտարարած ազատամարտիկներին: Գնացի:
Սկզբից քաշվում էի` գիտակցելով էն փաստը, թե ինչ մարդիկ են էնտեղ` իմ առջև, կանգնած: Հետո զգացի, որ իրանք իմն են, իմ մի մասնիկը, էս հողի մասնիկը, ու իրանք էդ 20-30 հոգով են էս երկրի թե՛ նախագահը, թե՛ պատգամավորը, թե՛ ամեն ինչը: Զգացի, որ էս երկիրը անտեր չի, մենք անտեր չենք ու ինչ էլ լինի, կան մարդիկ, ովքեր պատրաստ են առաջին գծում կանգնել ու մինչև վերջ կռվել:

Ու խորը հիասթափություն ապրեցի, ամաչեցի մեր իշխանությունից: Պատերազմը էդ մարդկանց չկոտրեց, էդ մի քանի պնակալեզներն են ուզում իրանց կոտրել: Հուսով եմ` չեն էլ կարողանա...