Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո Թրամփին մեղադրել Է «անհետեւողականության» մեջ


11:00 , 11 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ Է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել Է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Actualite հրատարակությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունը:

«Մենք անցկացրեցինք երկու օր՝ տեքստ եւ պարտավորություններ ունենալու համար: Մենք հավատարիմ ենք դրանց, մինչդեռ նա, ով դրանք թողեց՝ երես դարձնելով, ցույց Է տալիս իր անհետեւողականությունն ու չհիմնավորվածությունը: Միջազգային համագործակցությունը չի կարող կախված լինել զայրույթից կամ կարճ խոսքից: Լինենք լուրջ եւ արժանի մեր ժողովուրդներին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել Է «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է այն մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: