Քեյթ Մոսին քննադատել են ցելյուլիտը ցուցադրող անհաջող կերպարի համար


18:20 , 10 հունիս, 2018

Հասարակության առաջ հայտնվելու համար մոդելն ընտրել է մինի կոմբինեզոն, որն ընդգծել է նրա ավելորդ քաշը և ցուցադրել ոչ կատարյալ ոտքերը:

Մի քանի օր առաջ Նյու Յորքում կայացել է Saint Laurent-ի տղամարդկանց գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը: Հրավիրվածների մեջ էր նաև 44-ամյա մոդել և դերասանուհի Քեյթ Մոսը: Նա ցուցադրությանը հայտնվել է մինի կոմբինեզոնով՝ խորը բացվածքով:

Քեյթին քննադատել են նրա ցելյուլիտը ցուցադրող անհաջող կերպարի համար: Նկատել են նաև, որ նա գիրացել է և ոչ կատարյալ տեսք ունի: Ընտրված հագուստը միայն ավելի է ընդգծել մոդելի թերությունները: