Սկանդալ. ծեծկռտուք եկեղեցու բակում


16:55 , 10 հունիս, 2018

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։

Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և, երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին, հետո սկսեցին բղավել՝ «Գարեգին, հեռացիր»։

Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Կաթողիկոսը մի կերպ ճեղքեց պաշտպանությունը, նստեց մեքենան ու հեռացավ։