Քիմ Քարդաշյանի եղբայրը ամուսնացել է. ընտանիքի ոչ մի անդամ ներկա չի եղել հանդիսությանը


14:20 , 10 հունիս, 2018

Քիմ Քարդաշյանի խորթ եղբայր, Քենդալ և Քայլի Ջեններների հարազատ եղբայր, ինչպես նաև Ավրիլ Լավինի նախկին զուգընկեր Բրոդի Ջենները ամուսնացել է իր սիրելիի՝ Քեյթլին Քարթերի հետ, որի հետ հանդիպում էր 4 տարի: Հանդիսությունը տեղի է ունեցել Բալիում: Հրավիրվածների մեջ չի եղել Բրոդիի ոչ մի բարեկամ:

Լրագրողների տեղեկատվությամբ՝ նրա հայրը, որն այժմ կին է դարձել, Քեյթլին Ջենները, չի գնացել աշխատանքի պատճառով, Քեյլին և Քենդալը անտեսել են հրավերքը, իսկ Քիմը նույնիսկ հրավերք չի ստացել:

Բրոդիի ընտանիքի հանդեպ այդպիսի պահվածքը միայն պատասխան արձագանքն է, չէ՞ որ ավելի վաղ նրա խորթ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, հրաժարվել է Քեյթլինին կանչել իր հարսանիքին: Ի նշան բողոքի՝ հանդիսությանը չի մասնակցել նաև Բրոդին՝ գրում է showdream.org-ը: