16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ


12:20 , 10 հունիս, 2018
ՀԱՐՑ-Քաղաքացին գտնվում է արտերկրում, անձնագրի 10 տարյա վավերականության ժամկետը լրանում է: Կարող է արդյոք անձնագիրը լիազորագրով ուղարկել Հայաստան, նորը ստանալու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ- 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ. լիազորված անձի միջոցով դիմում ընդունելու իրավական հնարավորություն նախատեսված չէ: Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում է միայն հնարավոր նման ընթացակարգ: Այդ դեպքում ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է լիազորել երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար: Ընդ որում, լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: 
Այս դեպքում քաղաքացին անձամբ պետք է դիմի օտարերկրյա պոտությունում գտնվող դիվանագիտական ծառայություն: