Արհեստական ինտելեկտը գուշակել է 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին


22:20 , 9 հունիս, 2018

Պերմի համալսարանի ուսանող, ֆիզիկոս Վիկտոր Զակոպայլոյի ստեղծած նեյրոնային ցանցը որոշել է առաջիկայում Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին՝ հաղորդում է TASS-ը:

«Նեյրոնային ցանցը կանխատեսում է, որ լավագույն եռյակում  կլինեն Գերմանիան, Բրազիլիան և Արգենտինան, իսկ Ռուսաստանը կկարողանա զբաղեցնել 27-րդ տեղը»,- ասել է Զակոպայլոն`նշելով, որ կանխատեսման ճշգրտությունը 80 տոկոս է: