13:20 , 9 հունիս, 2018Armsport.am-ը գրում է․
Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Գուադրադոն պատասխանել է ազգային թիմին ուղղված քննադատություններին այն բանից հետո, երբ հավաքականի որոշ խաղացողներ Շոտլանդիայի հետ ընկերական խաղից հետո (1;0) երեկույթ էին կազմակերպել 30 մարմնավաճառի հետ.
«Պետք է հիշել, որ մենք ոչ միայն ֆուտբոլիստներ ենք, այլև` սովորական մարդիկ:
Այդ իսկ պատճառով մենք կարող մեզ թույլ տալ անել այն, ինչ կցանկանանք` գտնվելով խաղադաշտից դուրս: Չեմ կարծում, թե մենք որևէ կանոն ենք խախտել կամ էլ` կարգապահության պակաս ենք ունեցել»,- Գուադրադոյի խոսքերն է փոխանցում «Le Figaro»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատժի ֆուտբոլիստներին նման երեկույթի համար:
Հիշեցնենք` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Մեքսիկայի հավաքականը խմբային փուլի ընթացքում կմրցի Գերմանիայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականների հետ: