ՀՀ ԶՈւ հրամանատարությունը ադրբեջանցի խաղաղ բնակիչներին թույլ է տվել մոտենալ սահմանային Գյուննութ բնակավայրի գերեզմաններին


12:30 , 9 հունիս, 2018
Սույն թվականի հունիսի 6ին և 7 ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։