Թրամփը կատարել է Քիմ Քարդաշյանին տված խոստումը


11:55 , 9 հունիս, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը կրճատել է 67-ամյա աֆրոամերիկացի Էլիս Մերի Ջոնսոնի պատժաչափը: Նա ցմահ դատապարտվել էր թմրանյութերի վաճառքի և փողերի լվացմամբ զբաղվելու համար:

Ջոնսոնը բանտում է անցկացրել 22 տարի, նա արդեն ծոռներ ունի։

«Տիկին Ջոնսոնը պատասխան է տվել իր նախկին հանցանքների համար և 20 տարվա ընթացքում եղել է օրինապահ կալանավոր: Չնայած ցմահ դատապարտմանը՝ նա բավական աշխատել է իր վարքագծի վրա ու որպես մենթոր է աշխատել բանտում՝ օրինակ ծառայելով մյուս կալանավորներին»,- հաղորդել են Սպիտակ տնից:

Թե երբ դուրս կգա կինը, չի հաղորդվել: 

Անցյալ շաբաթ Էլիս Ջոնսոնի գործը մեծ աղմուկ էր բարձրացրել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի պատճառով։ Նա հանդիպել էր ոչ միայն Թրամփի, այլև նրա փեսայի` Ջարեդ Քուշների հետ: Քիմը խնդրել է ազատ արձակել Էլիս Մարի Ջոնսոնին։