«Ժամանակ». ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում հեռանալ


09:15 , 9 հունիս, 2018
«Կառավա­րության նիս­տում վերջնա­կանապես փո­փոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզ­պետները: ՀՀԿ-ական մարզ­պետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխա­տելու մեջ: Նման հայտարարու­թյուն «Ժամանակ»-ի հետ զրույ­ցում արդեն արել է Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին — խմբ.) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղա­քին»,-նշեց Դանիելյանը»,-գրում է թերթը: