21:40 , 8 հունիս, 2018Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Էլյազըղ քաղաքում (պատմական Խարբերդ) մեկ օրում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 25 անդամ, այս մասին հայտնում է artigercek.com կայքը։
Նշվում է, որ Ժանդարմերիայի ներկայացուցիչները Էլյազըղի գլխավոր հանրապետական դատախազության պահանջով «սոցիալական ցանցերի միջոցով հակապետական քարոզչության» կասկածանքով գրոհել են ու խուզարկել բազմաթիվ քրդամետ գործիչների տները, նրանցից 25-ի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։
Հայտնի է, որ քրդամետ կուսակցության անդամները տարվել են Ժանդարմերիա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։