Միքայել Մելքումյանի դուստրը պաշտոն է ստացել


19:00 , 8 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դուստրը` Զարուհի Մելքումյանը, հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ ՏՄՊՊ Վերահսկողության վարչության հաշվառման և հսկողության իրականացման բաժնի պետ։ Այս մասին գրել է Hraparak.am-ը:

Yerkir.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել պատգամավորից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: