Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մեկնաբանությունը ղարաբաղյան կարգավորման թեմայով


17:42 , 8 հունիս, 2018

Խնդրել ենք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանություն տալ հետևյալ հարցի հետ կապված

2rd.am - Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնե¬լիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հյատարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարու¬թյունը: “Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախա¬գահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակեր¬պիչ¬ներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղա¬րա¬բաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես”։ Ինչպես կմեկնաբանեք Փաշի¬նյանի այս հայտարարությունը:

Սողոմոնյան. - Ես չէի ուզենա հանդես գալ երկարաշունչ մեկնաբանությամբ, իսկ դրա վտանգն այստեղ կա` և թեման է շատ ընդգրկուն, և համատեքստն է բավականին լայն: Կսահմանափակ¬վեմ երեք կարճ կետով: 
1. Նախ, հիշեցնեմ պարոն Փաշինյանին, որ ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մաս-նակ¬ցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռևս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայ¬նել են դրան: Համապատաս¬խան պատմական նյութերը ես մի քանի անգամ հրա¬պարակել եմ մամուլում, դրանք հասանելի են: 
2. Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հար¬թու¬թյուններում: Դրանք են. երկու բանակցային գործընթացները և մոնիտորինգի միջոցով զինա¬դադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավ¬ված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչա¬փում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրակա¬նա¬պես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություն¬ներին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կա¬րող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով: 
3. Միանշանակ ողջունելի է նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաև նախագահների միջև առկա բանակցային ձևաչափի մասնակից: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցու¬թյա¬նը: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչա¬փը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից: