17:20 , 8 հունիս, 2018Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 8-ին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա «Մեծ յոթնյակ»-ի (G7) կազմ: Այս մասին գրում է The Hill-ը՝ մանրամասնելով, որ նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր կանադական Քվեբեկում մեկնարկող գագաթնաժողովին ուղևորվելուց առաջ Սպիտակ տան բակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մինչդեռ Reuters-ը նշում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի G7-ի մեկնարկող գագաթնաժողովին:
Հայտնի է, որ Թրամփը ժամանակից շուտ է լքելու գագաթնաժողովը, որպեսզի նախապատրաստվի հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։