Հայաստանում կարճատև անձրևները կշարունակվեն


15:00 , 8 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հունիսի 8-ին, 11-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսին 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 8-ին, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: