ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից


13:30 , 8 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Դատական նիստի մեկնարկին պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդել էր փոխել ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ