07:15 , 9 հունիս, 2018Այս աղցանը կարող եք պատրաստել ցանկացած առիթի ժամանակ: Բաղադրատոմսը հետաքրքիր է նրանց համար, ովքեր սուշիի սիրահար են, և այս աղցանի համը հենց դա է հիշեցնում:
Կարմիր ձուկ-300գր
Բրինձ- 300գր
Թարմ վարունգ- 2 հատ
Մեծ գազար- 1հատ
Հավկիթ-4 հատ
Մեծ մանուշակագույն սոխ
Մի փունջ կանաչ սոխ
Կանաչ մանանեխ
Խառնեք կանաչ մանանեխը մայոնեզի հետ: Սա աղցանի սոուսը կլինի: Եփեք բրինձը: Սա երկու մասի է բաժանվում. լվացեք բրինձը, լցրեք ջուր, դրեք կրակին, որպեսզի ջուրը եռա: Իջեցրեք կրակը և թողեք, որ այն եփի 15 րոպե: Հետո վերցրեք կրակից և թողեք 1 ժամ, որ սառչի: Գազարը և հավկիթը, նույնպես պետք է եփել: Մինչ աղցանի մնացած մասը եփվում է, կարող եք պատրաստել մնացածը. կտրեք ձկան միսը, վարունգը կտրեք քառակուսի, քերեք սոխը:
Կանաչին նույնպես նախօրոք կտրեք: Եփած գազարը և հավկիթը նույնպես քերեք: Խառնեք հավկիթը կանաչ սոխի հետ և վրան ավելացրեք մայոնեզի և մանանեխի սոուսը: Իսկ հիմա աղցանը մասերի բաժանեք, չմոռանալով դրան խառնել սոուսը:
1-ին շերտ- բրինձ, ապայման հետը խառնեք սոուսը
2-րդ շերտ- ձուկ
3-րդ շերտ- սամիթ
4-րդ շերտ- մանուշակագույն սոխ
5-րդ շերտ- վարունգ, ավելացրեք սոուսը
6-րդ շերտ- հավկիթը սոխի հետ
7-րդ շերտ- գազար, ավելացրեք սոուսը
Թողեք, որպեսզի այն մնա սառնարանում 2 ժամից ավել և կարող եք մատուցել: