Պուտինը պետական այցով ժամանել է Չինաստան


12:30 , 8 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: 

ՌԴ նախագահը Չինաստանում կլինի երեք օր: Այսօր կկայանան Պուտինի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի բանակցությունները, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, հայտնում է «Интерфакс»-ը:

Բացի այդ, ՌԴ նախագահը քննարկումներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, նաև ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ