30-ին մոտ կանանց համար ուղղակի ամոթ է այս ամենը.դրանցից ձերբազատվել է պետք


09:00 , 8 հունիս, 2018

Յուրաքանչյուր կնոջ մոտ գալիս է մի ժամանակահատված, երբ նա պետք է հրաժեշտ տա անցյալին և անի վստահ քայլ դեպի առաջ: Կան որոշ կետեր, որոնց համար հատկապես 30-ին մոտ կանայք արդեն մեծ ու հասուն են համարվում:

30-ին մոտ գտնվող կանանց չի սազում չվարձատրվելը: Դուք արդեն այն տարիքում չեք, թր աշխատեք գրոշների համար, եթե բավականաչափ չեք վարձատրվում, ապա փորձեք նոր ու արժանի աշխատանք գտնել:

Եթե դեռ 20 տարեկանում մեր օրգանիզմն ինքն իր մասին հոգում է, ապա 30-ից հետո դուք պարտավոր եք մարզասրահ հաճախել:

Եթե ձեր շրջապատում ինչ-որ մեկին դուր չի գալիս ձեզ հետ կապված ինչ-որ բան, դա նրա անձնական խնդիրն է: Դուք արդեն այն տարիքում չեք, որ ներողություն խնդրեք ձեր խառնվածքի կամ բնավորության համար:

Պատանեկության տարիքում կինը կարող է թույլ տալ անլուրջ սիրավեպ ունենալ , սակայն հասուն տարիքում նա պետք է ընտրի արդեն կայացած ու լուրջ տղամարդու: 

30-ին մոտ կանայք արդեն չեն կարող նայել այլ կանանց կյանքին և համեմատել իրենց հետ կամ նախանձել: Հատկապես այդ տարիքում յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և նախանձն ու համեմատությունը բնորոշ են դեռահասներին: