Լեհաստանը վավերացրել է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը


23:20 , 7 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,- գրել է նա։