Ֆրանսիայում գործարանում պայթյուն է տեղի ունեցել


22:00 , 7 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայում Soprema գործարանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Սեն-Ժյուլիեն-դյու-Սո քաղաքում։

Նշվում է, որ գործարանը մասնագիտացված է անջրանցիկ նյութերի և ջերմամեկուսիչ միջոցների պատրաստման մեջ։ Միջադեպի հետևանքով առնվազն երեք անձ է տուժել։ Կատարվածի պատճառները դեռ հայտնի չեն։