Իոսիֆ Ստալինի երիտասարդությունը. լուսանկարներ և փաստեր


22:45 , 7 հունիս, 2018

Իոսիֆ Ջուղաշվիլին ծնվել է 1878 թվականին Վրաստանում, որն այն ժամանակ հսկայական Ռուսական կայսրության մասն էր կազմում: Նա տնային տնտեսուհու և հասարակ կոշկակարի ընտանիքից էր: Հայրը՝ Վասարիոնը, հարբեցող ու գռեհիկ մարդ էր, և ձերբակալվել է քաղաքային ոստիկանության պետի վրա հարձակում գործելու համար:

1894-ին 16-ամյա Իոսիֆը կրթաթոշակ ստացավ Ռուսական ուղղափառ ճեմարանում սովորելու համար : Առաջին ուսումնական տարվա վերջում Ջուղաշվիլի կրտսերը «պաշտոնապես որոշեց», որ չի հավատում Աստծու գոյությանը:

Չնայած իր կասկածանքներին՝ Իոսիֆը շարունակեց սովորել ճեմարանում մինչև 1899 էվականը, այնուհետև նրան հեռացրին՝ ավարտական քննությունը ձախողելու պատճառով: Սակայն այդ պահին երիտասարդ տղան միանգամայն այլ բանի մասին էր մտածում. նա տարված էր Լենինի ստեղծագործություններով ու մուտք գործեց մարքսիստական քաղաքական խումբ:

Իր առաջին կեղծանունը ապագա առաջնորդը ստացել էր դեռ ճեմարանում: Նա ինքն իրեն անվանում էր Կոբա և պահանջում էր, որ ընկերները ևս իրեն այդպես կոչեն: Դա Իոսիֆի սիրելի վեպի՝ «Հայրասպանի» հերոսի անունն էր, որը գրել էր Ալեքսանդր Կազբեգին: Վեպում Կոբան երիտասարդ գյուղացի էր, ում կարելի էր բնորոշել որպես «առատաձեռն ավազակի», որը, ի տարբերություն Ռոբին Հուդի, առավել իրական էր թվում:

1894 թվական, 15 ամյա Իոսիֆ Ջուղաշվիլին

1901 թվական, Ստալինը 23 տարեկան հասակում

Եկեղեցական դպրոցից հեռանալուց հետո Ստալինն աշխատում էր եղանակի կայանում մինչև 1901 թվականը, այնուհետև վերջնականապես դարձավ ընդհատակյա հեղափոխական: Կոբան հանրահավաքներ էր կազմակերպում, խռովություններ էր սկսում և մշտապես հոդվածներ էր գրում ստորգետնյա քարոզչական թռուցիկների համար: 1904 թվականին նա միացավ նոր լենինյան բոլշևիկյան խմբին:

1911 թվականին Կոբան վերցրեց իր երկրորդ ու վերջին կեղծանունը, որը հետագա տասնամյակների ընթացքում թնդում էր ողջ աշխարհում. նա սկսեց ինքն իրեն Ստալին անվանել:

1901 թվական, Կոբայի լուսանկարները ոստիկանության արխիվից

1908 թվականի մարտ, ձերբակալությունից հետո Ստալինի լուսանկարները

1911 թվական

1911 թվական, լուսանկարներ՝ արված Սանկտ-Պետերբուրգի գաղտնի ոստիկանության կողմից

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինն այդպես էլ չհայտնվեց դիրքերում: Մանուկ ժամանակ նա երկու անգամ ընկել էր ձիաքարշ վագոնի անիվների տակ, որի հետևանքով ձախ թևի լուրջ վնասվածքներ էր ստացել ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: 1917-ի ապրիլին Կոմկուսի համագումարի ընթացքում Ստալինին ներգրավեցին Կենտրոնական հանձնաժողովի կազմում: Վեց ամիս անց հանձնաժողովը կողմ քվեարկեց հեղափոխության գաղափարին, որն էլ հետագայում բերեց քաղաքացիական պատերազմի:

Ավելի պակաս, քան 10 տարում Ստալինը դարձավ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը: Նշանակման հետ միաժամանակ նա ստացավ մի քանի կեղծանուններ, որոնք տարածվեցին ժողովրդի շրջաններում՝ Մարդկության հանճար, Կոմունիզմի հզոր ճարտարապետ և այլն:

1915 թվական, Ստալինը (երկրորդ շարք, ձախից երրորդը) բոլշևիկների խմբի հետ Ռուսաստանի Տուրուխանսկ գյուղում

1917 թվական

1918 թվական

Իոսիֆ Ստալինը, Վլադիմիր Լենինն ու Միխայիլ Կալինինը 1919 թվականին