Գիտնականները պարզել են շների և կատուների համային նախընտրությունները


19:20 , 7 հունիս, 2018

Ամերիկացի գիտնակաները պարզել են, որ շները ճարպոտ կերակուրներ են նախընտրում, իսկ կատուները՝ ավելի քաղցր։ Ընդ որում, թե՛ շները, թե՛ կատուները սպիտակուցները կալորիաների ոչ այնքան գրավիչ աղբյուր են համարում։

Փորձերի համար կենսաբանները մի քանի տեսակի կատվի և շան կեր են պատրաստել, որոնք միևնույն համն են ունեցել, հոտն ու գույնը, սակայն տարբեր քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր են պարունակել։