Armenpress.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:
Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով: