Տղան իր այգում գտավ երկու շատ փոքր ձու և որոշեց օգնել ձագուկներին լույս աշխարհ գալ․ տեսեք, թե ինչ ստացվեց արդյունքում


15:32 , 7 հունիս, 2018

Ինչպե՞ս կվարվեիք, երբ ձեր այգում տեսնեիք երկու շատ փոքր ձվեր, որոնք արդեն երկար ժամանակ անտեր էին եղել և ակնհայտ է, որ փոքրիկների մայրը թողել և հեռացել էր։

Այս տղամարդը որոշեց օգնել այդ փոքրիկ թռչուններին լույս աշխարհ գալ։ Նա որոշեց իր տանը փոքրիկ ինկուբատոր ստեղծել և սպասել, թե ինչպես են թռչունները լույս աշխարհ գալու։ Սակայն նրանցից մեկին ցավոք այդպես էլ չհաջողվեց լույս աշխարհ գալ։

Բայց մյուսը պայքարեց և լույս աշխարհ եկավ։ Սկզբից նա այնքան փոքր էր, որ տղամարդը ուղղակի չգիտեր թե ինչպես նրա մասին հոգ տաներ։ Սակայն հետո նա հիշեց, որ կարող է փոքրիկին կերակրել իր այգում աճեցրած վարդերի վրայի հատուկ փոշով։

Փոքրիկը առանց սնունդ թուլանում էր և ակնհայտ էր, որ նրան ուտելիքը չի բավականացնում։ Սակայն տղան սկսեց ավելի հետևողական լինել և պարբերաբար նրան կերակրել և արդեն որոշ ժամանակ անց դարձավ նրա համար իդեալական «մայր», ով կերակրում է իր ձագուկին օրեկան 80 անգամ։ Համաձայնվեք, այդքան էլ հեշտ գործ չէ։

Առաջարկում ենք ձեզ դիտել, թե ինչով ավարտվեց այս պատմությունը և ինչպես թռչունը մեծացավ։ Հետաքրքիր պատմություն, որին ամեն օր չի որ կհանդիպես։

Մանրամասները դիտեք տեսանյութում։