Լուսանկարիչը լքված տունն էր նկարում, երբ տարօրինակ դեղին տոպրակ նկատեց. տեսնելով դրա պարունակությունը՝ բերանը բաց մնաց (Photo)


11:27 , 7 հունիս, 2018

Այս դեպքը տեղի է ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքում։ Դեյվ անունով լուսանկարիչը հին ու լքված տանը նկարներ էր անում, երբ հնոտիքի մեջ դեղին տոպրակ նկատեց։ Բացելով այն՝ շոկի մեջ ընկավ։ Այնտեղ 7000 ԱՄՆ դոլար էր:
Դեյվը որոշեց գտնել տան նախկին տերերին ու գումարը հետ վերադարձնել։ Պարզվեց, որ ողջ է միայն տանտիրոջ թոռը, ում էլ լուսանկարիչը հանձնեց գումարը։ Թոռնուհին իր հերթին ապշած էր, որ այդպիսի գումարը վերադարձվել է իրեն անծանոթի կողմից։