«Հրապարակ». Այս օրերին մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխ­վում են բաց հարկային դաշտ


10:20 , 7 հունիս, 2018

«Նոր Հայաստանում գործա­րարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնա­լու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխ­վում են բաց հարկային դաշտ: Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճա­րել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում: «Ինչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: