Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է փոխանակման համար դատապարտյալների ցանկը


23:30 , 6 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել դատապարտված ռուսաստանցիների ցանկը, որոնց երկրի իշխանությունները պատրաստ են փոխանակել Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացիների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Բարձրագույն Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն:

Նրա խոսքով՝ համապատասխան նամակն ուղարկվել է Մինսկի խմբերում Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ցանկում ներառվել է 23 անձ:

Հունիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ այդպիսի  պաշտոնական առաջարկ չեն ստացել: Կրեմլում ընդգծել են, որ այդպիսի հարցերով զբաղվում է հատուկ աշխատանքային խումբը: