Վարչապետը սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալներ է նշանակել
22:10 , 6 հունիս, 2018
Քրիստինե Ասատրյանը, Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը վարչապետի հրամանագրով նշանակվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ:
Ստորև ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումները:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Քրիստինե Ասատրյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սարգիս Ավագյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։