Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է ներկայացրել. պաշտոնական


16:10 , 6 հունիս, 2018
Արցախի Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտարարեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին հրավիրված մամլո ասուլիսին։

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը և ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: