16:30 , 6 հունիս, 2018BlogNews.am-ը ներկայացնում է Ինստագրամում մայիս ամսվա հայ հայտնիների հետևորդների ռեյթինգային ցանկը: Առաջատարների եռյանկում վերջապես փոփոխություն է գրանցվել: Ամիսներ շարունակ առաջատարների հորիզոնականը գլխավորող Նանան զիջել է դիրքերը, հայտնվելով 2-րդ հորիզոնականում: Նրան փոխարինելու է եկել Սևակ Խանաղյանը: Երգչի հետևորդների թիվն անցած ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 46.000-ով: Այսպիսի աննախադեպ աճը կարելի է պայմանավորել Եվրոտեսիլին Սևակի մասնակցությամբ: Հաջողակների շարքը շարունակում է Նանան +17.000, ապա Գարիկ Պապոյանը +11.000 հետևորդներով: Որքան էլ զարմանալի է 1000-ականով նվազել են Լիլիթ Հովհաննիսյանի և Դիանա Գրիգորյանի հետևորդների թիվը: